Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Անձնական խնամք

Բերանի տհաճ հոտի խնդիրը

Բերանի տհաճ հոտի խնդիրը

Բերանի տհաճ հոտի խնդիրը տարածված է այսօր առավել՝ քան երբևէ: Դրա պատճառներից մեկն ըստ մասնագետների աշխատանքային օրվա հախուռն եռուզեռի մեջ սնվելու ոչ կանոնավոր ռեժիմն է, սննդակարգում կիսաֆաբրիկատների ու չոր սննդի առավել քանակի գործածումը:

Նկատենք, որ այս տհաճ ինքնազգացողությունը այս կամ այն չափով հետապնդում է մեզնից շատերին: Թվում է մանրուք է, բայց այն իսկապես խանգարող լուրջ հանգամանք է թե մարդկային ամենապարզ փոխհարաբերություններում, թե կարիերայում և թե ինտիմ հարաբերություններում: Դա մի բան է, որը չնկատել ու չկարևորել հնարավոր չէ: Ուստի որն է մասնագետների հետազոտությունների եզրակացությունը, ինչի հետևանք է բերանի խոռոչի տհաճ հոտը (հալիտոզ) և որն է ի վերջո մասնագետների խորհուրդը՝ այս բարդույթով տառապողներին:

Առաջին եզրակացությունը, որպես պատճառ՝ բերանի խոռոչում անառողջ ատամ կամ առնվազն լնդերի խնդիր ունենալն է:
Սակայն ոչ միշտ է ատամնաբույժին այցելելն օգնում արագորեն ձերբազատվել բերանի հոտից (հալիտոզ), քանի որ դրա պատճառները մի քանիսն են:

Մասնագետի խոսքով՝ լինդերի ատամների հիվանդություններց զատ (պարադոնտոզ, կարիես) դրա պատճառ կարող է հանդիսանալ նաև թոքերի հիվանդությունը, նշիկների բորբոքումը, ֆարինգիտը, հայմորիտը. Շաքարային դիաբետը, աղեստամոքսային համակարգի հիվանդություններ:

Վատ ծամված կամ խառն օգտագործված մթերքի գործածումը ևս կարող է նեխած հոտի պատճառ հանդիսանալ՝ սև սուրճ, կոտլետներ, հաց, խմորեղեն և վերջում գարեջուր…, բայց այս ամենը միայն ժամանակ առ ժամանակ, այսինքն՝ ոչ խրոնիկ:
Աղիները կղանքային քարեր կուտակելու հատկություն ունեն, որոնք ձևավորվում են խառը սնունդ ընդունելու հետևանքով, և դրանք էլ իրենց հերթին դանդաղեցնում են մարսողությունը և կղանքային մասսաների արտանետումը, օրգանիզմի ներսում սկսվում է խմորում, նեխման ու հոտման պրոցես: Ուստի այդ է պատճառը, որ խառը սնունդը կարող է նպաստել բերանի տհաճ հոտի առաջացմանը:

Իսկ եթե մարդն առողջ է, այդուհանդերձ նրա բերանից հոտ է գալիս, կնշանակի այս դեպքում գործում է ալկոհոլի կամ ծխախոտի սինդրոմը: Սրանց միաժամանակյա գործածումը իջեցնում է թքի հակասեպտիկ հատկություները և այդպիսով խթանում բերանի խոռոչում բակտերիաների աճին, որն էլ ի վերջո «բուրում է մի օր խոռոչից»:

Մասնագետներն արձանագրում են՝ «այս ախտանիշները գալիս են ավելի հաճախ՝ բերանի խոռոչի ոչ ճիշտ խնամքից, դեղորայքի սիստեմատիկ ընդունումից, բերանի չորությունից և խոռոչում բորբոքային պրոցեսներից: Ուստի ամենից հաճախ պատահող այս պատճառները վերացնելու լուծումը պարզ է ու դյուրին. առավոտյան լվացարանին մոտենալիս՝ սկսեք լեզուն փառից մաքրելուց՝ դրա համար օգտագործելով հատուկ նշանակության խոզանակ կամ գդալ՝ վրան խնամքով մի կտոր մառլյա փաթաթած:

Ատամները մաքրելուց հետո մշտապես ողողեք բերանը: Ատամնաշարի արանքում մնացած սննդից ազատվելու համար պայուսակում ունեցեք և օգտվեք բացառապես հատուկ ատամները մաքրելու համար նախատեսված թելերից: Հաճախ ողողումներ արեք՝ պերօքսիդի լուծույթով, ինչու չէ նաև խոտաբույսերով (երիցուկի կամ մորու եփուկներ): Ախտահանող թուրմերի պատրաստման եղանակը պարզ է՝ մեկ ճաշի գդալ չորացրած խոտաբույսին ավելացնել է պետք մեկ բաժակ եռացրած ջուր, այնուհետ եփուկը թողնել 30 օր սառնարանում, ինչից հետո պետք է այն քամել ու ստացված հեղուկով օրական մի քանի անգամ հարկավոր է բերանի խոռոչում ողողում անել:

Մասնագետները խորհուրդ են տալիս նաև հաճախ ծամել մաղադանոսի ցողուններն ու տերևները, և դա ձեզ կօգնի ազատվել բերանի տհաճ հոտից: Ասում են՝ նույն էֆեկտը կարելի է ստանալ նաև բնական թեյի մուգ թուրմ խմելով և պղպեղանուխով, դառը օշինդրով (2 ճ/գ -ին 1 բաժակ ջրով) ողողումներ անելով:

ՀԳ. Այդուհանդերձ, բերանի տհաճ հոտից ազատվելուց առաջ խորհուրդ է տրվում դիմել բժշկին, քանի որ դրա ծագման պատճառները կարող են նաև խորը՝ կապված լինել առողջական խնդիրների հետ:

Սկզբնաղբյուր. Panorama.am
Լուսանկարը. medpanorama.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

13.02.2015

 Հարգելի Ani, բերանում դառնության զգացումը կամ դառնահամ հոտը ամենայն հավանականությամբ կապված է մարսողական համակարգի ֆունկցիայի խանգարման հետ, մասնավորապես նման ախտանիշ դիտվում է լյարդի հիվանդությունների ժամանակ: Ճիշտ կլինի դիմել թերապևտի կոնսուլտացիայի:

Ani

30.01.2015

?

Ani

28.01.2015

barev dzez ,isk ete beranic darnutyan hot e galis ,ayd depqum inch anel?

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ